Իմ գրադարանը: Գաբրիել Սունդուկյան
- Պահեստում: առկա է
2200 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա»կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով:
Գաբրիել Սունդուկյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Հատկանիշներ | |
Կազմող (ներ) | Նվեր Վիրաբյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 272 |
Հրատ. տարեթիվ | 2012 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-52-540-2 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |